Սպորտ

ՀՖՖ ղեկավարությունը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

ՀՖՖ ղեկավարությունը պատասխանել է Էդմոն Մարուքյանին: Ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ասված է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքի էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես՝ Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:

Հնարավոր է, որ որոշ անձինք Էդմոն Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, այդուհանդերձ, կարծում ենք՝ նա չէ, որ պետք է գնահատականներ տա հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին, որին բարձր գնահատականներ են տալիս ոլորտի իրական մասնագետները: Ուրախ ենք, որ պատգամավորը նկատել է, որ Հայաստանի առաջնությունն արդեն 8 ամիս է՝ ընթացքում է, և զարմանում ենք, որ չի նկատել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը մի քանի ամիս առաջ իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի հաղթող է դարձել, լրջագույն հաջողություններ է գրանցել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ COVID-19-ի համավարակի մարտահրավերներին ավելացել էր պատերազմական իրադրությունը: Հարկ է նշել, որ այդ հաջողությունների մեջ իրենց համեստ լուման ունեն, պարոն Մարուքյանի բառամթերքն օգտագործելով, «այս իշխանությունների բերած կադրերը»:

Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է։

Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»։

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

2 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

3 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

3 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

3 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

4 hours ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

4 hours ago