Քաղաքականություն

ԱԺ երեք անկախ պատգմավորները հանդես են գալիս նոր՝ «Արցախ» նախաձեռնությամբ

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց իր երկու գործընկերների հետ նոր նախաձեռնություն ձևավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում Թովմասյանը մասնավորապես հայտնեց, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ նոր են վերադարձել Արցախից և որոշել են նաև Սոֆիա Հովսեփյանի հետ միասին ոչ իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել «Արցախ» նախաձեռնություն:

«Մենք պատրաստվում ենք թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչև հիմա մենք ունենք միայն այսպիսի ֆորմատ՝ Արցախի հետ բարեկամական խումբ: Այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչև այդ մենք պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Եվ Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասաց Թովմասյանը:

Նա շեշտեց, որ այդ արժեքը պետք է գնահատել և առաջնորդվել մեր իսկ անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդրով: Թովմասյանը կարևորեց Արցախի հարցի նկատմամբ մշտական ուշադրությունը: «Մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

2 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

3 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

3 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

3 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

4 hours ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

4 hours ago