Հայաստան
22.03.2021

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել. նախարարությունը պարզաբանում է

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել. նախարարությունը պարզաբանում է

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցները բողոքում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերանոցի տնօրեն Վահան Զուրաբյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ: Մարտի 22-ին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում տուն-ինտերնատի բնակիչները նշում էին նաև, որ լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միավորման նախագիծ, ինչին իրենք նույնպես դեմ են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միավորման լուրն իրականությանը չի համապատասխանում: Նա նաև նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ղեկավար ժամանակավոր նշանակվել է Կոլյա Մակարյանը, սակայն դեռ պետք է մրցույթ հայտարարվի տնօրեն նշանակելու համար:

«Ասում են, որ մեր տնօրենի պաշտոնավարման ժամկետն անցել է, այդ պատճառով նոր տնօրեն են նշանակել: Մենք պահանջում ենք նորանշանակ տնօրենից, որպեսզի ինքը կամ հաստատի, կամ հերքի լուրը՝ երկու ինտերնատի միավորման մասին, բայց նա ասում է, որ ոչնչից տեղյակ չէ»,- նշում էին տուն-ինտերնատի բնակիչները:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները նշում էին, որ ընդհանուր առմամբ 17 հոգի հացադուլ է անում, անգամ ցուցակ են կազմել, սակայն նախարարությունից այս լուրը ևս հերքում են:

Տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը տուն-ինտերնատների միավորման լուրին տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում:

Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն արդեն կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե ոչ, ասաց, որ դեռ չի հանձնել, քանի որ եկած պահից դրսում է և զրուցում է թե տուն-ինտերնատի բնակիչների, թե լրագրողների հետ:

«Ազատման դիմում գրած աշխատողների հետ կզրուցեմ, որպեսզի հասկանամ խնդիրը: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ դառնալու ենք կոլեկտիվ, մեկ թիմ: Ես չեմ եկել «գլխատելու», եկել եմ եղածն էլ ավելի բարելավելու»,- ասաց Մակարյանը:

Բնակիչների հետ հանդիպման ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ իրենք գնում են համայնքահեն ծառայությունների ներդրման:

«Այդ ամենը չի նշանակում, որ այդ երկու տուն-ինտերնատը միաձուլելու և փակելու ենք: Հերթերում սպասող նոր տատիկ-պապիկների համար ստեղծելու ենք  փոքր տների մոդել, որտեղ կտեղավորենք նրանց: Նորքի տուն ինտերնատի շենքը չի վաճառվելու, չկա նման բան»,-  ասաց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը նշեց, որ գերատեսչության ենթակայության տակ կա ձեռքբերված 3 տուն, որոնք շահագործման հանձնված չեն եղել:

«Այնտեղ պետք է վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ տարվեն: Երկուսը նախագծանախահաշվարկային փուլում են, մեկն էլ՝  շինարարության: Ըստ անհրաժեշտության դրանք ևս կհանձնվեն շահագործման: Մեկ շենքում կտեղավորվի 8-12 տարեց»,- ասաց Մանուչարյանը և հավելեց, որ այդ փաստը դեռ չի նշանակում, որ մյուս շենքերը դատարկվելու են:

Այդ երեք շենքը Արմավիրի մարզի Մրգաստան և Ակնաշեն գյուղերում են, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ գյուղում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն