Քաղաքականություն
24.03.2021

Գևորգ Պետրոսյանի սրտի վարչապետը Ռոբերտ Քոչարյանն է

Գևորգ Պետրոսյանի սրտի վարչապետը Ռոբերտ Քոչարյանն է

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118 պատգամավոր, և վերջապես Հայաստանում շուրջ 4 ամիս սահմանված ռազմական դրությունը վերացվեց։ Պատգամավորների նման համերաշխություն տեսնելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ կատակեց՝ «հիրավի անիմանալի են ճանապարհներն Աստծո»։ Դեմ էր քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը, որ այդ մասին հայտարարեց հրապարակավ՝ ներկայացնելով իր դիրքորոշման դրդապատճառները։

«Էն ժամանակ, երբ որ ռազմական դրություն սահմանվեց, դրա հիմքերը չկային։ Եթե դուք նայեք «Ռազմական դրության» մասին ՀՀ օրենքը, հիմքերը ուսումնասիրեք, չկային էտ ժամանակ էտ հիմքերը։ Հիմա, երբ որ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, հիմա վերացնում են,ես դրա համար էլ դեմ քվեարկեցի»,- ասաց Պետրոսյանը ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ հենց այսօր պետք է ամեն ինչ անել՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար։

Լրագրողների այն հարցին՝ բա ո՞նց արտահերթ ընտրություններ անցկացնեն, պատգամավորը հակադարձեց. «այ հենց էտ ա, որ էս իշխանության համար կարևորը վերընտրվելն ա, ոչ թե սահմանների պաշտպանությունը, այ դրա համար էլ դեմ եմ քվեարկել»։

Լրագրողների «ոչ տեղին» հաջորդ հիշատակմանը, որ որոշ ժամանակ առաջ Գևորգ Պետրոսյանը  այլ կարծիք ուներ այս հարցի շուրջ, վերջինս չհիշեց, թե նոյեմբերի 9-ից հետո որ ելույթում է նման հայտարարություն արել, սակայն կրկին պնդեց. «Ժամանակին այս իրադրությունը չէր։ Մենք պարտավոր ենք արագ արձագանքել կոնկրետ օրվա հրամայականին, երեխեք ջան։ Այո՛, ես էն ժամանակ դեմ էի ռազմական դրությանը, որովհետև հիմքերը չկային»։

Նախկին ԲՀԿ-ականը դեմ է արտահերթ ընտրություններին, ասաց՝ «ջանդամ, թե ընտրություն չի լինելու», «էս իշխանությունների համար ընտրությունը դարձրել է թաշկինակ, երբ պետք է օգտագործում են», ավելի կոնկրետ՝ անձամբ ինքը կողմ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իսկ հաջորդ վարչապետի դերում նա տեսնում է բացառապես Ռոբերտ Քոչարյանին։

«Անկախ իր կառավարման շրջանում ունեցած բացթողումներից, թերություններից, ես էլ եմ քննադատել, բայց էսօր մենք եկեք չնայենք էլի ըտենց անընդհատ հետ, մենք պետք է նայենք առաջ, մենք ժամանակ չունենք հետ նայելու։ Էսօր միակ մարդը, ում ես տեսնում եմ, որ իր անձնական որակներով, իր անձնական հատկանիշներով, իր անցյալ ուղով, իր կապերով, իր էությամբ ի վիճակի ա մեր երկիրը, մեր ժողովրդին դուրս բերել էս վիճակից, ես արդեն տվել եմ էտ մարդու անունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան
17:10
Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
16:39
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
16:02
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
15:04
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
13:59
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
13:19
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
12:34
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
12:08
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
20:05
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
19:31
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
Սպասվում է անձրև
18:52
Սպասվում է անձրև
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
18:24
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
17:22
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
16:22
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
15:37
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին