«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու:
««Բարգավաճ Հայաստանի» համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ընտրակարգին, որով կանցկացվեն ընտրությունները, Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մենք կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի, մենք մեր ընտրողների քվեն կստանանք ցանկացած ընտրակարգով»,- նշեց Զոհրաբյանը:
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…