Քաղաքականություն

Fitch-ն անփոփոխ է թողել է ՀՀ–ի վարկանիշը և կանխատեսել` Փաշինյանը կհաղթի ընտրություններում

armeniaputnik.am | Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Զեկույցը հրապարակվել Է գործակալության կայքում։

Fitch-ը նշում է, որ գնահատականն արտացոլում է պետական և արտաքին պարտքի բավականին բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսավորումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության:

Սակայն, ըստ գործակալության, այդ գործոնները որոշակիորեն հավասարակշռվում են այլ գործոններով` բնակչության մեկ շնչի հաշվով համեմատաբար բարձր եկամուտ (income per capita), բիզնեսի կառավարման, զարգացման և վարման պարզության ցուցանիշներ, որոնք գերազանցում են «B» միջին ցուցանիշը, ինստիտուտներ, որոնք ապահովել են քաղաքական բարեփոխումների գործընթացի սահունությունը, դիմացել են 2020 թվականի համավարակի շոկին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ի վերլուծաբանները հիմնվում են նաև «արդյունավետ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության» ցուցանիշների, ինչպես նաև բարեփոխումների հանձնառության գործոնի վրա, ինչն ամրապնդվում է ԱՄՀ-ի պահուստային համաձայնագրով (SBA):

Ընդ որում` Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնության գործող կոալիցիան արտահերթ ընտրություններում, որոնք նախանշված են 2021 թվականի հունիսի 20-ին:

«Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականի կոչերով բողոքի ալիք է բարձրացել երկրում։ Նման կոչ են արել նաև զինվորականները։ Չնայած մենք կարծում ենք, որ նա կպահպանի իշխանությունը, այդուհանդերձ պատերազմից հետո նրա կառավարության հանդեպ վստահությունը զգալիորեն թուլացել է, ինչը կարող է լրջորեն խանգարել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին»,– գրում է Fitch-ը :

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

14 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

18 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

18 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

19 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago