

2021 թ. մարտի 27-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանը, որն իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Արա Մնացականյանը ծնվել է 1959 թ.։ 1983 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1996-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ հյուպատոսական, արարողակարգի և անձնակազմի կառավարման վարչություններում, Ուկրաինայում և Ռուսաստանում ՀՀ դեսպանություններում։
2018-ից Արա Մնացականյանը զբաղեցնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի պաշտոնը՝ կատարելով մարզային հյուպատոսի, այնուհետև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները։ Արա Մնացականյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների։
Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արա Մնացականյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Մնացականյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է հայտարարությունում։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…