Facebook
29.03.2021

Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ. Գևորգ Պապոյան

Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրել է.

Ակադեմիական քաղաքի մասին.

Ակադեմիական քաղաքի կառուցումը իմ կարծիքով ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական, տնտեսական և մայրաքաղաքի բեռնաթափում:

Կրթական բաղադրիչի էությունը կայանում է մի կողմից այն հանգամանքով, որ ակադեմիական քաղաքում լինելու է իրապես ակադեմիական, կրթական միջավայր, քանի որ բոլորը ուսանողներ ու դասախոներ են՝ չհաշված օժանդակ անձնակազմը, առկա են լինելու մեծ ու հարուստ գրադարաններ, սպորտային համալիրներ, լողավազաններ՝ նախատեսված միայն ուսանողների և դասախոսների համար, նորագույն տեխնոլոգիաներով լեցուն լսարաններ, ժամանակակից լուծումներով այգիներ, նոր պայմաններին բավարարող լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն:

Մյուս կողմից չեն լինի այն խոչընդոտները, որոնք այսօր առկա են մեր պայմաններում արդյունավետ կրթություն տալու կամ ստանալու համար, ամենապարզ օրինակը աղմուկն է. վերոնշյալը կհաստատեն ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՊՃՀ-ի և այլ բուհերի այն ուսանողները, որոնք դաս են անում Խանջյան, Չարենց, Նալբանդյան, Տերյան, Հերացի և այլ փողոցների անմիջական հարևանությամբ, որտեղ անգամ փակ պատուհանների պայմաններում հաճախ ուսանողի և դասախոսի ձայնը լսելի չէ՝ քաղաքային աղմուկի պատճառով:

Տնտեսական բաղադրիչը կայանում է նրանում, որ մի կողմից երկրում կաշխուժանա քաղաքաշինությունը, կստեղծվի նոր ՀՆԱ, մյուս կողմից էականորեն կաճի զբոսաշրջությունը՝ ընդ որում երկու ուղղությամբ, մի կողմից կաճի կրթական նպատակով երկիր այցելող օտարերկրացի ուսանողների թիվը, ինչն էլ իր հերթին կբերի ինչպես ուղղակի ֆինանսական ներհոսքի, այնպես էլ մի շարք ենթակառուցվածքների զարգացման՝ միտված այդ ուսանողներին սպասարկելուն:

Մյուս կողմից Երևանի կենտրոնի շենքերը պետությունը կարող է բարձր գնով վաճառել կամ վարձակալության տալ մասնավոր սեկտորին, ինչը կարող է բերել նոր հյուրանոցների բացմանը, այդ շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, որի հետևանքով կավելանա զբոսաշրջիկների թիվը, կաշխուժանա շինարարությունը և տնտեսության մյուս ճյուղերը՝ ստեղծելով բարձր վարձատրվող հազարավոր նոր աշխատատեղեր:

Վերոնշյալը կարող է չվերաբերվել միայն առանձին ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր: Մայրաքաղաքի բեռնաթափումը նույնպես կարևոր վերջնարդյունք է, ինչը հնարավորություն կտա խուսափել ժամանակի ընթացքում էլ ավելի ահագնացող խցանումներից, էականորեն կլուծվի ավտոմեքենաների կայանման խնդիրը:

Ակադեմիական քաղաքը կարող է լինել Երևանի հարևանությամբ, պետք է գործի անխափան և արագ տրանսպորտային համակարգ, որը կկապի այն Երևանի հետ, կունենա զարգացած ավտոկայանատեղիների ենթակառուցվածք, գերազանց հանրակացարանային հատված և այլ ենթակառուցվածքներ:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ