Կինո

Քննարկվել են հայ-հնդկական կինոհամագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր

Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։

Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի զարգացումները, կհստակեցվեն համագործակցության շրջանակները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հրավերով հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Թեջաս Սանջայ Պաջարը, կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և արտաքին կապերի պատասխանատու Նաիրա Գևորգյանը։

Կողմերը քննարկել են հայ-հնդկական կինոհամագործակցության նոր ուղիներին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև տարիների ընթացքում ձևավորված դիվանագիտական հարաբերություններն իրենց արտահայտությունը կգտնեն նաև կինոարվեստում:

«Մենք գիտենք, որ այս տարի լրանում է հնդկական կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, բազմաթիվ ֆիլմերի հեղինակ, օսկարակիր Սաթյաջիտ Ռայի 100-ամյակը։ Ցանկալի է այս առիթով կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ ևս մեկ անգամ արժևորելու հայ և հնդիկ ժողովուրդների կինոարվեստը»,- նշել է Շուշանիկ Միրզախանյանը և հավելել, որ համատեղ հարթակ հիմնելու նպատակով կինոկենտրոնը կարող է կապող օղակ հանդիսանալ և կամրջել երկու երկրների կինոարտադրողներին, պրոդյուսերական կինոընկերություններին, ինչն էլ կխթանի նոր փոխհամագործակցության զարգացումը։

Դեսպան Կիշան Դան Դեվալն էլ, փաստելով, որ հաջորդ տարի լրանում են Հնդկաստանի անկախության 75 և Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակները, առաջարկել այդ երկու կարևոր հոբելյանները նշել տոնական լայնածավալ ծրագրով՝ նվիրված հնդկական և հայկական կինոյին։

Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում հստակեցնել ծրագրի գործողությունները և դրանց իրականացմանն ուղղված քայլերը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago