Բնապահպանություն

320 հազար եվրո Կովկասի բնության հիմնադրամից՝ հատուկ պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամն (CNF) իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:

Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին և 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել 1 միլիոն 920 հազար եվրո: 

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

27 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

6 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago