Քաղաքականություն

Ոմանք սպասում են, ոմանք՝ շտապում

Մինչ 17+ ձևաչափը փորձում է կասկածի տակ դնել հունիսի 20-ին սպասվող ընտրությունները, իսկ Արմեն Սարգսյանը ընդարձակ հարցազրույցում շարունակում է պնդել, որ այս իշխանությունները պետք է հրաժարական տային և պետք է ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն, իշխող ուժը, խորհրդարանական խմբակցությունները և արտախորհրդարանական որոշ ուժեր արդեն լծվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։

Չնայած իմքայլականները դեռևս խուսափում են Նիկոլ Փաշինյանի՝ հանգստյան օրերին գյուղեր կատարած այցերը քարոզարշավի շրջանակներում դիտարկելուց, բայց եթե անգամ հանդիպումները շրջայցեր անվանենք, միանշանակ, դրանք նախընտրական հանդիպումների տրամաբանության մեջ են ընկալվում։ Արդեն հայտնի է, որ Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Արայիկ Հարությունյանը միասին համակարգելու են «Իմ քայլի» նախընտրական շտաբը։ Մասնավորապես ՏԿԵ նախարարը լինելու է գլխավոր համակարգողը կամ շտաբի պետը։ Ասել է, թե՝ վարչապետի ամենավստահելի շրջանակը գործն իր ձեռքն է վերցրել՝ ընտրություններում լավագույն արդյունք գրանցելու համար։

«Լուսավոր Հայաստանն» էլ անմասն չի մնում նախընտրական թոհուբոհից։ Թեև Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունների մասով աղմուկից հետո Էդմոն Մարուքյանը ավելի պասիվ է և սահմանափակվում է Facebook-յան փոքրիկ իրազեկումներով, այդուամենայնիվ, խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հաճախ է ուշագրավ հայտարարություններ անում։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը իրենց գելխեղդի հետ է համեմատում, ապա Գորգիսյանը իրենց հովիվ է համարում, որ պետք է իշխանության գան և առաջնորդեն հոտը դեպի պայծառ… չէ, այս դեպքում լուսավոր ապագա։

Հետաքրքիր հանդարտություն է նկատվում «Բարգավաճ Հայաստանում», ասել կուզի՝ «իրենց աջը քաշած» լուռ գործով են զբաղված։ Մարզային այցեր են կատարում՝ երբեմն աննկատ, երբեմն աչալուրջ քաղաքացիների հեռախոսների տեսախցիկների ուղեկցությամբ։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի հետ եղած պայմանավորվածությունների «ջուրն ընկնելուց» չեն բողոքում, ճիշտ է, ոչինչ չեն մեկնաբանում, բայց վարչապետին «փաստերը խեղաթյուրելու» մեջ չեն մեղադրում։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել է՝ մասնակցելու են ընտրություններին, այս անգամ դաշինք չեն կազմելու։ Հավանաբար արտահերթին կմասնակցի նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ «Հայրենիքի փրկության շարժումն» էլ դեռ չի կազմալուծվել և պայքարի զենքերը վայր չի դրել, քանի որ կասկածներ ունեն ընտրությունների հունիսի 20-ին կայացման հարցում, սակայն մեկ դաշինքում համատեղված կուսակցությունների որոշ ղեկավարներ չեն թաքցնում՝ մասնակցելու են արտահերթին առանձին կամ դաշինքով։

Մամուլում պարբերաբար լուրեր են սպրդում այլ կուսակցությունների մասնակցության կամ չմասնակցության պատճառների մասին, բայց պաշտոնական հաղորդագրություններով քաղաքական ուժերը մինչ օրս հանդես չեն եկել, հավանաբար սպասում են ԸՕ-ում կատարվող փոփոխություններին՝ որոշելու համար հետագա անելիքները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago