Բնապահպանություն

Շիրակավան համայնքի լճակի տարածքում վերահսկողությունը կխստացվի. ՇՄ նախարարություն

Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն օրերս ահազանգել էին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղկան համայնքի վարչական տարածքում գտնվող լճակի տարածքում վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին։

Բնապահպաններն ահազանգում են, որ տարածքում պարբերաբար կրակոցներ են հնչում, իսկ լճակը տարբեր թռչնատեսակների համար կերակրման վայր է հանդիսանում։ Ահազանգի հետքերով նշված տարածք են այցելել շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հանդիպել Շիրակավանի վարչական ղեկավարի հետ և տեղում ծանոթացել իրավիճակին։ 

Նախարարությունից հայտնում են, որ Շիրակավանի համայնքապետարանի հետ վերահսկողության սահմանման պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածքում զբոսաշրջային այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու և ապօրինությունները բացառելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սույն թվականի ապրիլի 3-ին լճակի հարակից տարածքում անցկացնել շաբաթօրյակ և տարածքի մաքրման աշխատանքներ։

Շաբաթօրյակին կմասնակցեն «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցները, ուսանողներ, Շիրակավանի բնակիչներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ։«Արփի լիճ» ազգային պարկի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքների ժամանակ կօգտագործվի նաև գյուղական համայնքին պատկանող տեխնիկան։ Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի ներկայացուցիչները պարբերական այցեր կիրականացնեն նշված տարածք։ 

Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

17 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago