Կրթություն
01.04.2021

Բուհերի շենքերին որևէ վտանգ չի սպառնում. ԿԳՄՍ նախարար

Բուհերի շենքերին որևէ վտանգ չի սպառնում. ԿԳՄՍ նախարար

Գիտության զարգացման համար Կառավարությունը հավելյալ երկու միլիարդ դրամ կհատկացնի: Նախարարի պաշտոնում Վահրամ Դումանյանն առաջին ասուլիսում հայտարարեց՝ գումարի ավելացմանը զուգահեռ արդյունք է ակնկալում:

Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար – Գիտության ոլորտից որևէ ծախս չի պակասել, դրան գումարած՝ համարեք՝ 2 միլիարդ էլ ավելացվել է Կառավարության կողմից: Սա ի հաստատումն այն շատ խոսվող, նաև շատ լուսաբանվող ցավոտ հարցին, թե ինչ վերաբերմունք մենք ունենք գիտությանը: 

ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին՝ ընդգծեց՝ այն բիզնես նպատակ չի հետապնդում: Դումանյանն այդ թեմայով շահարկումներն ավելորդ է համարում: Նախարարն ասում է, եթե անգամ բոլոր բուհերը վաճառվեն, այդ գումարով հնարավոր չի լինի նախատեսված քաղաքը կառուցել: Դրա համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:

Վահրամ Դումանյան – Ես շատ կուզեմ այդ գաղափարը դառնա իրականություն՝ մեր երազած միջավայրով, որը կլինի ստեղծագործական միջավայր: Դա ամայի վայրում չի ենթադրում և չկա որևէ հստակ բան այս պահին. կա ցանկություն, կա գաղափար: Հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու: Անկախ նրանից, այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ, նման որոշում գոյություն չունի, առավել ևս չունի և չի ունենալու և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառել ԵՊՀ շենքը: Պնդում եմ:

Բուհերի վերաբերյալ ապագա ծրագրերից բացի, Դումանյանը նաև օրվա խնդիրներից խոսեց:

ԵՊՀ-ն երկու տարի է ռեկտոր չունի, նախարարն ասում է՝ Բարձրագույն կրթության, գիտության մասին փոխված օրենքով, նոր կանոններով՝ նոր ռեկտոր կընտրեն: Անդրադառնում է նաև Պոլիտեխնիկի խնդրին, երբ ռեկտոր ընտրել են, բայց պաշտոնակատարն է ղեկավարում:

Վահրամ Դումանյան – Առաջիկայում բոլոր բուհերը, որոնք չունեն ռեկտորներ, կունենան:

Կորոնավիրուսի պայմաններում կրթական գործընթացը բուհերում և դպրոցներում կազմակերպելու հարցում նախարարությունը հստակ մոտեցում ունի: Համալսարաններին առկա, թե հեռավար կրթությունը կազմակերպելու հարցում ազատություն են տվել, իսկ դպրոցներում ամեն շաբաթ մոնիթորինգ են անում պարզելու՝ որքան են կորոնադեպքերը:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար – Շուրջ երեք տասնյակ դպրոցներ ունենք, որ անցել են այս ձևաչափով կրթությանը: Հիշեցնեմ՝ դպրոցն անցնում է հեռավարի այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոսը, եթե կան դեպքեր դասարանում, ապա դասարանը կարող է անցնել ժամանակավոր հեռավար ուսուցման:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային խնդիրներին: Նախարարը վստահեցրեց՝ Արտաքին գործերի նախարարության հետ անում են հնարավորը՝ դրանց համապատասխան գնահատական տալու և Ադրբեջանին վանդալիզմի համար պատասխանատվության ենթարկելու:

Լրահոս
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
16:54
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
16:35
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
16:18
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
16:02
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
15:48
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
15:33
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
15:11
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
15:07
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը