

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիշեցնենք՝ այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը, նաև՝ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը: Նախագծի քվեարկությանը մասնակցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նաև համահեղինակ երկու անկախ պատգամավորները: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ մինչ այդ՝ նախագծի քննարկման ժամանակ քննադատելով օրինագիծը:
Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից՝ անցում կատարելով պարզ համամասնական ընտրակարգի: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…