Քաղաքականություն

Փոխհատուցվել է 1373 ուսանողի ուսման վարձ

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց՝ կառավարության որոշմամբ այս պահի դրությամբ փոխհատուցվել է պատերազմի մասնակից ուսանողների և ռազմական գործողություններին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողների՝ ընդհանուր թվով 1373 շահառուների ուսման վարձերը՝ ավելի քան 205 մլն դրամ։

Այսօրվա ընդունված որոշմամբ՝ կառավարությունը կփոխանցի ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուների համար։ Ընդ որում՝ փոխհատուցում կստանան և՛ ԲՈւՀ-երի, և՛ քոլեջների ուսանողները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ պոտենցիալ շահառուների թիվը 7 հազար է, կառավարությունը ֆինանսավորումը ավելացնում է՝ ծրագրի շարուանակականությունն ապահովելու համար այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվի։

Այն ուսանողները, որոնք դեռ զինվորական ծառայության մեջ են, կստանան փոխհատուցում ուսանողի իրենց կարգավիճակը վերականգնելուց հետո, այսինքն՝ կպահպանվի նրանց՝ ուսման վարձի փոխհատուցման իրավունքը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց հետ։

Միջոցառման շրջանակներում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուներին տրամադրել առավելագույնը 100 հազարի դրամի չափով աջակցություն եռամսյակի կտրվածքով՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար։ Նաև՝ գործատուներին միանվագ փոխհատուցում կտրամադրվի մինչև 500 հազար դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում կատարված ծախսերի համար։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago