Կրթություն
02.04.2021

Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների նիստին չներկայանալը կազմակերպված է մեկ կենտրոնից. ԵՊՀ Արհմիություն

Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների նիստին չներկայանալը կազմակերպված է մեկ կենտրոնից. ԵՊՀ Արհմիություն

Երեւանի պետական համալսարանի Արհմիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը՝ որպես ԵՊՀ աշխատողների շահերն արտահայտող կառույց, խստորեն դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը, որի պատճառով 2021 թ. ապրիլի 1-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ, և այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալ իրողություններն ու խնդիրները.

1. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությամբ օժտված է Մայր բուհի զարգացումն ապահովող առանցքային դերակատարությամբ: Մեկ տարի առաջ լրացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և նոր խորհրդի կազմը հաստատվեց միայն 2020 թ. օգոստոսի 7-ին: Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամները առաջին իսկ նիստում դրսևորեցին ապակառուցողական դիրքորոշում, իսկ կարճ ժամանակ անց նրանց կազմից ընտրված խորհրդի նախագահն առանց որևէ բացատրության և անակնկալ ձևով վայր դրեց խորհրդի անդամի ու նախագահի լիազորությունները:

2. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մշտապես աչքի են ընկնում կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների՝ համալսարանական խնդիրների հանդեպ անտարբերությամբ, ինչի վառ ապացույցն այն փաստն է, որ նրանցից շատերը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին օրակարգային հարցերը չսպառված, լքում էին նիստերի դահլիճը:

3. Ներկա պահին խորհուրդը չի իրականացրել իր գրեթե բոլոր առանցքային կանոնադրական լիազորությունները. խորհուրդը չունի նախագահ, շուրջ երկու տարի համալսարանը չունի ընտրված ռեկտոր, զարգացման նոր ռազմավարական ծրագիր, չեն հաստատվել նախորդ տարվա ֆինանսական ու գործունեության հաշվետվությունները:

4. Համալսարանում առկա է կառավարման խորը ճգնաժամ, և այս իրողությունների համատեքստում 2021 թ. ապրիլի 1-ին հրավիրված խորհրդի նիստին կառավարության կողմից ներկայացված խորհրդի բոլոր 16 անդամների նիստին չներկայանալը ակնհայտ կազմակերպված է մեկ կենտրոնից՝ նպատակ հետապնդելով խորացնել ԵՊՀ-ում առկա կառավարման ճգնաժամը, ինչպես նաև սաբոտաժի ենթարկել մեր պետության զարգացման համար կարևորագույն հաստատություններից մեկի՝ Երևանի պետական համալսարանի գործունեությունը:

5. Համալսարանական կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի: Ցավոք, այն համալսարանական միջավայրի համար անթույլատրելի և անընդունելի նախադեպ կարող է լինել: Ըստ էության, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնցից շատերը հենց Մայր բուհի շրջանավարտներն են, չպատկերացնելով իրենց վրա դրված պատասխանատվության չափը, չեն կատարում իրենց պարտականությունները և կազմակերպված ձևով չներկայանալով նիստին՝ անհարգալից վերաբերմունք են դրսևորում խորհրդի մյուս անդամների՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական ու ուսանողական անձնակազմի ներկայացուցիչների հանդեպ»:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված նիստը քվորման բացակայության պատճառով չկայացավ, քանի որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից միայն 14-ն էր ներկայացել նիստին։ Բացակայողներից երկուսը ԵՊՀ դասախոսներ էին, իսկ մնացածը՝ Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Նիստի օրակարգում 7 հարց էր, որից մեկը վերաբերում էր ռեկտորի ընտրությանը:

Լրահոս
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
16:54
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
16:35
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
16:18
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
16:02
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
15:48
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
15:33
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
15:11
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
15:07
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը