Արցախ

Պետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունն ապահովելու համար. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է բնակչությանը տրվող սոցիալական աջակցության պետական քաղաքականության վերաբերյալ որոշ նկատառումներ: 

«Սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթերի ներկայացման ժամկետային սահմանափակում պարունակող ծրագրերը պետք է զերծ լինեն տեխնիկական խոչընդոտների կամ օբյեկտիվ այլ պատճառներով ժամկետը բաց թողնելու դեպքում ծրագրից դուրս թողնելու մոտեցումներից:

Նման յուրաքանչյուր դեպքում պետական մարմինները պետք է ապահովեն ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն այդ իրավունքի պատշաճ իրացման համար: Տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ հանդիսանա շահառուների դիմումները և սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու համար, յուրաքանչյուր անհատական դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն առկա խնդիրները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ: 

Պետք է ներդրվի հետադարձ կապի գործուն մեխանիզմ, որը կապահովի անճշտությունները սեղմ ժամկետներում շտկելու հնարավորություն: Պետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունը ապահովելու, դրանց նպատակները, շահառուների շրջանակը որոշելու եղանակները, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ վարքագիծը հանրայնացնելու ուղղությամբ՝ ոչ բավարար իրազեկվածության պատճառով ծրագրի լրիվությունը խախտելու դեպքերը բացառելու համար: 

Տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը, լինեն միմյանց հավասարակշռող և յուրաքանչյուր ծրագրի շահառուի շահերը կլանող՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը:

Թիվ 1

Recent Posts

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

31 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

51 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

1 hour ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago