

«Հայրենիքի փրկության շարժումը» վերջապես լքեց Դեմիրճյան փողոցում «փորված դիրքերը» և հայտարարեց պայքարի նոր ձևաչափի մեկնարկի մասին։ Ես հակված եմ կարծելու, որ շարժման սթափ առաջնորդներն, այնուամենայնիվ, կարողացան համոզել դաշինքի ավելի «արմատական» և «նվիրյալ» առաջամարտիկներին վայր դնել համառությունը և ավելի ռեալ գնահատել ստեղծված իրավիճակը, քանզի այլևս հստակ իրողություն է, որ Դեմիրճյանում նախաճաշելով և ընթրելով գործին օգուտ չես բերի, ավելին՝ կարող ես անգամ վնասել։ Դիցուք՝ երթևեկելու անհարմարություններից վաղուց հոգնած ու զզված քաղաքացիները ոչ միայն կարող են հայհոյախառն լուտանքներ տեղալ Դեմիրճյանը օկուպացրած «հայրենասերների» հասցեին, այլ նաև դիմել գործուն քայլերի՝ արտահերթին չքվեարկել շարժման անդամ կուսակցություններից և ոչ մեկի օգտին։
Այնպես որ արժանապատիվները և փրկիչները փոխում են ստրատեգիան և այսուհետ կթիրախավորվեն մարզերը։ Ենթադրում եմ, որ հանդիպումները շրջայցերի պես մի բան են. չհայտարարված ընտրական քարոզարշավի շրջանակներում ուժերը կհանդիպեն մարզաբնակ քաղաքացիների հետ, կփորձեն շոշափել հանրային տրամադրությունները։ Կասկածներ կան, որ 17+-ում համատեղված ուժերը համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է լինել միայն սահմանադրական ճանապարհով և, ամեն դեպքում, հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը վերջնական է։ Իսկ եթե վերջնական է և անփոփոխ, ապա վրանում նստած հանգիստ թեյելն ու սրճելը պետք է գոնե ժամանակավորապես մոռանալ և լծվել իրական աշխատանքի։
Հնարավոր է, որ ռազմավարության նոր ուղիների որոնումը պայմանավորված է նաև քաղաքացիների շրջանում անցկացված վերջին հարցումներով. տվյալները հիրավի խոսում են այն մասին, որ իշխող ուժը դեռևս առաջատար է և ամենակարևորը՝ մարզերի բնակիչները շարունակում են սատարել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ սա նշանակում է, որ հեռավոր մարզերում լավ չեն ընկալում, թե հանուն ինչի են պայքարում Դեմիրճյանում անձնուրաց կռիվ տվող հայրենիքի փրկության մարտիկները։ Ուստի պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստանի տարբեր բնակավայրեր, և առաջին թիրախը կլինի Սևան քաղաքը։
Քրիստինե Հովսեփյան
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…