

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի և Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների փաթեթին:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծերի մշակումը պայմանավորված է մի շարք քաղաքացիներից ստացված բողոքներով: Հեղինակները մոտ 2 տասնյակ քննարկումներ են ունեցել շահագրգիռ կազմակերպությունների, եկեղեցականների և պաշտոնատար անձանց հետ, ինչի շնորհիվ այժմ ներկայացվել է լրամշակված տարբերակ:
Հստակեցվում է «մահացածի հարազատներ» հասկացությունը: Ընտանիքի անդամներ են համարվում՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաև փեսան և հարսը:
Առաջարկվում է սահմանել նաև «գերեզմանի շահագործող» հասկացությունը, որ նախագծով այն անձն է, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը, և դրա հիման վրա էլ տրվել է գերեզմանատեղի վկայական: Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրելու իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման և շահագործման համար:
Այս փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:
Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…