Լրահոս 24/7

Ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020 թ. ապրիլի 17-ից  աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով իրեն հանձնարարված աշխատանքների համակարգման և ղեկավարման պարտականություն, հանդիսանալով Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 0,4 կՎ մալուխագծի, 10 կՎ և 0,4 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ղեկավար, լինելով տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ,  թույլ է տվել աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերության երկու աշխատակիցներն ստացել մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես՝ 2020 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ընկերության աշխղեկը, խախտելով «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» պահանջները, ընկերության հոսանքագծերի մոնտաժողներին չի տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ապահովիչ գոտի, աշխատանքների իրականացման համար առանց ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, առանց ավտոմեքենայի սարքինության և անվտանգության հարցերի ստուգման տրամադրել է ընկերությանը չպատկանող՝ 1983 թ. արտադրության «GAZ AGP-18» մոդելի ավտոաշտարակ, որի ժամանակ ավտոաշտարակի վերամբարձ մեխանիզմի ճոճանը հիմքի մասից կոտրվել է և մոտ 8 մետր բարձրությունից, հիշյալ աշխատակիցների հետ միասին, ընկել գետնին, որի հետևանքով նրանցից մեկն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուսը՝ ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

3 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

15 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

41 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

53 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

59 minutes ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago