

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:
Հանդիպմանը ներկա էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։
Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման ոլորտում ստանձնած աշխատանքներում։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։
«Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։
Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին ծառայությունը ծառայություն է սահմանում»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ:
ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ: Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…