Լրահոս 24/7
10.04.2021

Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին ու այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին ու այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

Միքայել Մինասյանի հետ առնչվող քրգործից անջատված մասով մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում կամ վատնում կատարելու մեջ։

ատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։

Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը` հավելելով, որ դրանով մեղադրանքներ են առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և ՀԾԿՀ անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականին պաշտպանության նախարարության նախարար Սեյրան Օհանյանի անունից մշակած գաղտնի որոշմամբ, մի շարք օրենքների խախտմամբ, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը`4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ արժեքով, 3 մլրդ 600 մլն դրամով (1մլրդ 46 մլն 400 հազար դրամով պակաս) օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ին: Այս արարքի համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում):

Պարզվել է նաև, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստում որպես լրացուցիչ հարց ներկայացրել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկություն, որով փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 ՄՎտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ հզորությունը: Այս որոշումը ավելի ուշ վավերացրել է ՀԾԿՀ–ն։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ՀՔԾ–ի, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով» 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է կառավարության առաջարկած փոփոխությունը։

Ընդ որում, ըստ ՀՔԾ–ի, դրանից միակ օգտվողը եղել է փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 ՄՎտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն», որն այդկերպ ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում։

Արդյունքում, նախաքննական մարմնի հաշվարկով, 2012-2019թթ. «Ձորագետ Հիդրոն» ստացել է 7 052 065 099 դրամ ավել եկամուտ։

Հաշվի առնելով նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մահացած լինելու հանգամանքը` նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Գործից անջատված մասն առաջիկայում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։ Միքայել Մինասյանի մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է