Քաղաքականություն

Բոլորը գալիս են իշխանություն վերցնելու

Բոլորը իշխանություն են ուզում, բոլորը գալիս են իշխանություն վերցնելու ու էտ ճանապարհին թամաշաների պակաս չկա։ Յուրաքանչյուր բևեռ իր մտավոր և ֆինանսական ռեսուրսների գյորա ապահովում է ժամանցի դիտարժանությունը։ Միգուցե ժողովրդի հոգեկան առողջության մասին են մտածում՝ մի բանով զբաղվեն, շատ սուր չընկալեն ժամանակի ողբերգականությունը։

Հրեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզեր կատարած այցերի ընթացքում հետաքրքիր հայտարարություններ է անում՝ ընդդիմախոսներին մի քանի օր շաղակրատելու նյութ տալով։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանն է  հարցազրույցներ տալիս՝ հայտնվելով ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցների քննարկումների կիզակետում։ Ետ չի մնում նաև Էդմոն Մարուքյանը՝ հետևողականորեն առաջ է մղում պարիտետային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, որովհետև հենց այստեղ են թաղված նախկին և ներկայիս իշխանությունների սխալները։

Հասարակության ուշադրությունը գրավելու օրիգինալ տարբերակ է ընտրել Գագիկ Ծառուկյանը, զի, ըստ Միքայել Մելքումյանի, կուսակցապետի որդու հարսանիքը պետք է ընկալել նախընտարական քարոզարշավի շրջանակներում։ Ասել է, թե որքան մեծ են հնարավորությունները, այնքան վառ է երևակայությունը։

 Ակնհայտ է, որ այս մրցապայքարի բազմաձևության մեջ, որտեղ գերիշխում են փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները, մի քիչ պակասում է քաղաքական բաղադրիչը, և կրկին աչքի է զարնում քաղաքական մտքի սնանկությունը։ Ու չնայած այսօր առավել քան երբևէ իշխանության ձգտող ուժերը պետք է հստակ նախանշեն երկրի կայունացման և զարգացման, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու իրենց տեսլականները, կուսակցությունները շտապողականություն չեն ցուցաբերում կամ խուսափում են մի շարք հարցերի պատասխաններ առաջինը բարձրաձայնելու պատասխանատվությունից։ Միանշանակ է, որ նախընտրական ծրագրերի բովանդակության ներկայացումն անհրաժեշտություն է, թեև ժողովրդի մի հատվածի համար գեղեցիկ դիզայնով բուկլետները, որոնցում ամփոփված են կուսակցությունների ծրագրերը, ո՛չ կարդալու են, ո՛չ պահելու։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

51 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

1 hour ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago