

Ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը վրդովեցրել է հայ հանրությանը. քաղաքական-հասարակական տարբեր շրջանակներ արդեն հասցել են քննադատել Ալիևի այդ նախաձեռնությունը:
Ադրբեջանական «պուրակում», հիշեցնենք, հայկական զինտեխնիկայի հետ միասին տեղադրված էին հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ, որոնց ցուցադրությամբ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ զինծառայողներին ներկայացնել նվաստացուցիչ վիճակում:
«Ես հավատացած եմ, որ մեր պետությունն ու մեր երեխաները, ինչպես նաև նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը ու իր ֆաշիստական, այլատյաց, մարդասպան համակարգը կգոյատևի:
Մարդասպանության վայրագությունները իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ստեղծվել են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»,– «Մեդիալաբին» ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
Հարցին, թե իշխանությունները բազմիցս խոսել են տարածաշրջանում խաղաղ գոյակցության մասին, հետևաբար այդ պայմաններում ինչպե՞ս է դա պատկերացնում, Նազարյանը արձագանքում է.
«Մեր խնդիրն է իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել նման գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանը անվտանգ դարձնելու համար:
Ամբողջական հոդվածը՝ MediaLab-ում։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…