Բնապահպանություն

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի միջոցառմանը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։
«Այս կարևոր զարգացումը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: Կանաչ վերականգնումը կարևոր ներդրում է մեր ապագայի համար․ այն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ գործարարության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մի քանի տեղական համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», – իր ելույթում նշել է ԵՄ դեսպանը:
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից: Հրազդանում ԵՄ չափանիշներին համապատասխան կոշտ թափոնների աղբավայրը կսպասարկի 12 քաղաքապետարանի:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

17 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago