Քաղաքականություն

Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու․ Նազարյանը՝ Մարուքյանին

Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին ու հարցադրումներին: Նա որպես օրինակ բերեց Գևորգ Գորգիսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղած հարցը, երբ պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչո՛ւ է վարչապետը շարժվել գեներալների ասածով և միանձնյա որոշումներ չի կայացրել: Նազարյանը օրինակ բերեց նաև ԼՀԿ-ական մեկ այլ պատգամավորի հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու և ոչ մեկի կարծիքի վրա չհենվելու մասին:

«Հիմա բոլորովին չվիճարկելով ընդդիմության՝ քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու իրավունքը՝ ուզում եմ հարցնել. հարգելի՛ գործընկերներ, ինչո՞ւմ եք մեղադրում՝ միանձնյա գործելո՞ւ, թե՞ կարծիքներ հաշվի առնելու համար: Այսկերպ բացարձակ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Մի ուրիշ դրվագով, նոյեմբերի 9-ից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորը մեզ ասում է՝ պարտությունը ձերն է. որ ինքը պարտվելու ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե մոռանում է»,- նշեց Նազարյանը:

Նազարյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ձայնագրությունը և ստուգի՝ ինչ է խոսվել Անվտանգության խորհրդի նիստերում:

«Բայց Մարուքյանն ասում է՝ ո՛չ, որ ծանոթանամ, ի՞նչ եմ ձեզ ասելու:

Պարո՛ն Մարուքյան, մեզ ոչ մի բան մի՛ ասեք, բայց կարող է վարչապետից բացի այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ ձեզ մոտ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու: Որովհետև եթե պարզվի, որ այդ մի հոգին չի մեղավոր կամ միայն այդ մի հոգին չի մեղավոր, ստիպված լինեք կա՛մ լռել, կա՛մ ընդունել, որ պատմության մեջ կան այլ դերակատարներ»,- նշեց Նազարյանը:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

17 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

18 hours ago