

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ունեցած հանդիպումներին:
«Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպումներ ունեցա Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձի խնդրին՝ կոչ անելով գործընկերներին համապատասխան դիրքորոշում որդեգրել ադրբեջանցի խորհրդարանականների հետ իրենց շփումներում։ Քննարկել ենք նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…