

«Րոպեներ առաջ, անձնավորությունը, որն իմ խորհրդարանում գտնվելու երկօրյա ժամանակահատվածում միայն մի քանի վայրկյան է եկել նստել «թիվ մեկ» ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է՝ տարածքային կառավարման նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին են գալիս ԱԺ»,- խորհրդարանում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը:
Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, պապիկյանը նշեց.
«Հարգելիս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել կառավարության անդամի մեր պարտավորությունները»: «Բարի եղեք, կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք էստեղ»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ Մարուքյանն անցել է կարմիր գիծը, որը չպետք է անցներ:
«Հիմա անցնենք մնացածին. Ի՞նչ է ասում պարոն Մարուքյանը, ասում է՝ տեսեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ բանալի բառը սպասարկելն է: Այո, նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա: Ոչ թե Սուրեն Պապիկյանին, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում, ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից: Ըստ էության, մարդը նախ ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել: Մինչև ե՞րբ, եղբայր և դեպի ուր»,-ասաց Պապիկյանը:
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…