ԵՊՀ ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում: Այսօր Երևանի պետական համալսարանի հետ ռազմավարական համագործակցության մասին հուշագիր է կնքվել: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Ուսանողների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, հեռուստատեսային պրակտիկա և համատեղ այլ միջոցառումներ:














