Լրահոս 24/7

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանարարաի ցավակցական ուղերձը «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին։ Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում:

Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»։ Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար, ինչպես կարելի է աշխատասիրության և գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլև դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից և լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը։ Վարդան Գրիգորեանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել մեզնից շատերի կյանքում։

Հանգչե’ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպում բնորոշել էր Financial Times-ը:

Պատիվ էր քեզ ճանաչելն ու քեզ հետ աշխատելը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

4 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

30 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

42 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

47 minutes ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

19 hours ago