

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 74, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Հիշեցնենք՝ փոփոխությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում 4-5 անգամ փոփոխվել են: Օրենքով սահմանվել են մի շարք արտոնություններ, ինչպես նաև մի շարք դեպքերում վերանայվել է դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքը՝ այն բարձրացվել է: Առաջին ընթերցումից տրվել են նոր արտոնություններ՝ զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Պետական տուրքից այդ անձինք կազատվեն: Միաժամանակ պետական տուրքից կազատվեն նաև ռազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը վերաբերի ժառանգության ընդունման գործերին:
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…