

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ:
«Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի (Ավո) սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։
Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման գործում։ Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:
Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից: Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։ Իր մարդասիրական և բարեգործական ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին։
Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը վառ է մնալու, և մեր ժողովուրդը նրան ընդմիշտ հիշելու է հպարտության ու երախտագիտության զգացումներով։ Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արցախի նվիրյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում։
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…