Քաղաքականություն

Երբ երկրիդ շահը հակասում է ռազմավարական դաշնակցի շահերին

Ապրիլի 29-30-ին Կազանում նախանշվում է ԵԱՏՄ միջկառավարական նիստ, որին կարող է մասնակցել ադրբեջանական պատվիրակությունը։ Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանը ջանքեր չի խնայում ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությունն ապահովելու համար։ Եվ գործադրվող միջոցներում խտրականություն չի դրվում՝  սիրաշահող քաղաքականության հետ միասին նկատելի է ակնառու պարտադրանք։

Այս համատեքստում կարելի է դիտարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Ադրբեջան, Ալիևի հետ հանդիպման ընթացքում վերջինիս կողմից հնչեցված մտքերը, նաև այցին հաջորդած Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Ակնհայտ է, որ շոշափված հարցերի կողքին քննարկվել է Բաքվի բռնապետի մտադրությունները՝ Եվրասիական տնտեսական միությանն  անդամակցելու վերաբերյալ։

Մյուս կողմից՝ վերջին շրջանում նկատվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների նշմարելի սրացում և դիմակայություն։ Դիցուք՝ նախ Ալիևը կրկին վերադարձավ «Իսկանդերի» պատմությանը՝ ժխտելով իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որ պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել, ապա Ռուսաստանն ակտիվացրեց այն խոսակցությունները, որ պետք է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին և վերականգնել բանակցությունների ընթացքը, քանզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված լինելու մասին Ալիևի հավաստիացումները խիստ չափազանցված են։

Այստեղ պետք է նկատել մի փոքրիկ դետալ՝ որքան էլ որ ֆորմալ բնույթ է կրում, բայց Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են նիստին մասնակցել, եթե Երևանը տա իր համաձայնությունը։ Հայկական կողմը դեռ «այո» կամ «ոչ» չի ասել, այսինքն՝ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակել։ Ըստ ռուսական մամուլի՝ Երևանը կարող է առաջ քաշել հայ ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ որպես նախապայման, որը, ակնհայտորեն, ձեռնտու է ադրբեջանական կողմին և լավագույն հիմնավորում՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուց հրաժարվելու համար։

Սակայն, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման իրավիճակում այսպիսի հանգուցալուծումը հակասում է Ռուսաստանի շահերին և հայկական կողմից չնչին ընդվզումն անգամ կարող է արժանանալ ռազմավարական դաշնակցի անթաքույց դժգոհությանը, և ոչ միայն դժգոհությանը։ Ուստի, այս առումով թափանցիկ և շատ հասկանալի է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ակնարկը․«Նախապայմաններ դնելու համար պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև դնել։ Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ, լուծումներ կլինեն»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago