Լրահոս 24/7

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020-ին ավելի քան 11.5 մլրդ դրամի հարկ է վճարել

Որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ՀՀ բյուջեին հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11.5 միլիարդ դրամ (ավելի քան 22 միլիոն դոլար):

Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսին», որը համախմբում է 15 բիզնես միավոր, հրապարակել է 2021թ. տնտեսական և սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2020թ. հարկային և վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ և կարևոր այլ տեղեկատվություն։

«2020 թվականը, անխոս, ամենադժվար տարին էր բոլորիս համար: Մեր միասնական որոշումն է եղել՝ անկախ մարտահրավերներից, լինի դա պատերազմը, տնտեսական ճգնաժամը, կորպորատիվ սաբոտաժները կամ անօրինական հետապնդումները, պետք է պահպանենք բիզնեսի շարունակականությունը, քանի որ պատասխանատվություն ենք զգում հազարավոր մարդկանց՝ մեր ընկերությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների համար: Որպես հայկական հենքով կապիտալի բիզնես խումբ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակելու է հավելյալ արժեքներ ստեղծել՝ Հայաստանի տնտեսության վերականգնման օրակարգին իր մասնակցությունը ներբերելով», – նշել է Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խմբում 2020-ին միջին ամսական աշխատավարձը եղել է 364,716 դրամ, և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Ընկերությունների խմբի վարկային պորտֆելը 2020թ. տվյալներով կազմել է մոտ 60 միլիարդ դրամ (մոտ 115 միլիոն դոլար)։ Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն դոլար:

«Գալաքսի» ընկերությունների խումբն իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, ի լրումն հիմնադիրների կողմից պաշտպանական և անվտանգության համակարգերի ներդրման ջանքերի, 2020թ. զգալի քայլեր է կատարել սոցիալական պատասխանատվության ոլորտում, ներառյալ քաղաքացիական բնակչության ապաստարանի ու աջակցության ծրագրեր, միջազգային մամուլի այցեր Հայաստան և Արցախ, սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն և այլն։ 2020-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների հանդեպ սկսել են հետապնդումներ հեռահաղորդակցության ոլորտում բիզնեսի օտարման ապօրինի փորձերով, որոնք չեն հաջողվել»,- ասվում է ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago