

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ապրիլի 17-ին Վայոց ձոր մարզում էր։ Այցի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Գետափ համայնքի գերեզմանատանը, ուր վարչապետն այցելել էր զոհվածների հիշատակը հարգելու։ Զոհերից մեկի եղբայր ներկայացած անձը չէր թույլատրել Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհերի շիրիմներից մեկին։
«Այսօր պարզվեց, որ զոհվածը Եղոյան Կարենն է, ում հորեղբայրրը՝ Աշոտ Եղոյանը, իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից տեղի ունեցած դեպքի համար եւ ասում, որ հիշյալ անձը իրավունք չուներ նման կերպ պահել իրեն, եւ որ նա ընդդիմության քաղաքական պատվերն է կատարել»,-այս մասին գրել է civic.am-ը։
«Արման ջան, դու ասում ես, թե բոլոր իրավունքները ունես, իսկ ես քեզ որպես Կարենի հորեղբայր ասում եմ՝ դու ոչ մի իրավունք չունեիր քեզ նման կերպ պահեիր ու թույլ չտայիր, որ մեր երկրի վարչապետը խոնարվեր ու ծաղիկներ դներ իմ եղբոր որդու շիրիմին, ասեմ ավելին՝ դու ոչ թե որպես հարազատ, այլ հարազատի անվան տակ։
Քողարկվելով, լինելով քաղաքական բեվեռի հակառակ կողմի ներկայացուցիչ՝ դու կատարել ես ընդամենը 17 քաղաքական պոռնիկների պատվերը, որի համար դեռ շատ ես զղջալու: Ես, որպես զոհված զինծառայողի հորեղբայր, ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից ու Գետափի ողջ հասարակությունից:
Հարգանքներով՝ Աշոտ Եղոյան»,- Ըստ աղբյուրի, գրել է նա։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…