Քաղաքականություն

Լավ է քաղաքական գործիչը լինի գյուղերում, քան սոցցանցում. Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սաֆարյանը ներկայանալու է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով, սակայն կուսակցության անդամ չէ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իր՝ քաղաքականությունը չսիրելու, Մարտի 1-ի գործի եւ այլնի մասին ՀԺ-ն զրուցել է Սեդա Սաֆարյանի հետ:

– Տիկին Սաֆարյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին եւ ինչո՞ւ հենց «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով: Քննարկումները պարոն Բաբաջանյանի հետ երբվանի՞ց էին սկսվել:

– Մոտ մեկ ամիս է, ինչ քննարկումները սկսվել էին: Ըստ էության, այս իրավիճակում, կոնկրետ ինձ համար ամենահարմար կուսակցությունը «Հանուն Հանրապետությանն» է: Մեր միջեւ երկար քննարկումներ են տեղի ունեցել:

– Ձեզ քաղաքականության մեջ երբեւէ պատկերացրե՞լ եք, ցանկանո՞ւմ էիք զբաղվել քաղաքականությամբ:

– Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում ինձ քաղաքականության մեջ: Ես իրավաբան եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը, շատ նպատակներ ունեի իմ մասնագիտության ու աշխատանքի հետ կապված՝ իրավունք, պատիժ, պատասխանատվություն… Բայց ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ շատերն ասում էին, որ պետք է լինեմ ԱԺ-ում, խորհրդարանում խայտառակ վիճակ է օրենսդրական բացերի առումով, կա ռեֆորմներ անելու անճարություն, ես կարծում եմ՝ այնտեղ մենք անելիք ունենք: Առավել եւս, եթե մեր խմբում լինեն նաեւ այլ իրավաբաններ: Պետք է գնալ ԱԺ եւ քրտնաջան աշխատել: Բայց ես էլի շարունակելու եմ իմ գործունեությունը, ես քաղաքական գործիչ չեմ:

– Այլ կուսակցություններից ստացե՞լ եք առաջարկներ:

– Այո, ստացել եմ, բայց չեմ կարող հրապարակել, թե որ կուսակցություններից: Չեմ ընդունել հրավերները, քանի որ ինձ հոգեհարազատ չեն եղել:

– «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը դաշինք կազմելո՞ւ է, կա՞ն քննարկումներ:

– Լինում են հանդիպումներ պարոն Բաբաջանյանի հետ, բայց չեմ կարող նշել, թե որ ուժերի հետ, քանի որ դա իմ գործառույթը չէ, այդ մասին պետք է Արման Բաբաջանյանը խոսի: Իհարկե, մենք քննարկումներ ունենում ենք, կարծիքներ փոխանակում ենք, բայց դեռեւս ամբողջական պատկեր չկա: Կարծում եմ՝ մինչեւ 10 օրվա մեջ ավելի պարզ կլինի:

– Տիկին Սաֆարյան, ո՞ր ուժերին կցանկանայիք տեսնել «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մեկ դաշինքում:

– Կուզենայի տեսնել Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ Նորայր Նորիկյանին իր՝ «Արդար Հայաստան» կուսակցությամբ, ես տեսնում եմ իրենց աշխատանքը:

– Ձեր եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը, քաղաքական մեկնաբան է, եղել է նաեւ ԱԺ պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի նախագահն է: Արդյոք պարոն Սաֆարյանին է՞լ կարող ենք տեսնել նախընտրական ցուցակներում, առաջարկներ ունի՞:

– Այո, ունի առաջարկներ, բայց չեմ կարող ասել, թե նա ինչ կորոշի: Առաջիկա մեկ շաբաթվա մեջ նա էլ կորոշի, թե ինչ է անելու: Ստյոպայի մեջ հոգնածություն ու հիասթափություն կա, ինքն էլ է մտածում, որ պետք է գնա մի տեղ ու բարձրաձայնի հարցեր: Բայց եթե պետք է գնաս, նույն տեղում դոփես, իմաստ չկա: Այնպիսի խմբի հետ պետք է աշխատես, որ կարողանա լուրջ փոփոխություններ մտցնել:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago