Քաղաքականություն

Զարեհ Սինանյանը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին ԱՄՆ գործուղելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն՝ ապրիլի 25-27-ը, Նյու Յորք՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը, Բոստոն՝ մայիսի 1-2-ը, Լոս Անջելես՝ 2-10-ը ներառյալ)՝ համայնքային և անհատական հանդիպումներ ունենալու, հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները քննարկելու, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքը և ծրագրերը ներկայացնելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

14 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

18 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

18 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

18 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago