Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ կառավարությունը փակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն այս պահին դե յուրե արձանագրված են: Նա նշեց, որ այս հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ: «Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,- ասաց վարչապետը:

















