

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրում միջանցքի ստեղծման մասին» չի պարունակում սպառնալիք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ Ալիևը նախօրեին տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական սպառնալիքն էր հնչեցրել Հայաստանի հասցեին` նշելով, որ եթե Երևանը «հրաժարվի տրամադրել Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, Բաքուն այն կանի ուժով»։
Ի պատասխան Ալիևի հերթական սպառնալիքի, հանդես էր եկել պատասխանով ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…