Լրահոս 24/7
21.04.2021

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։

Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հանդիպել բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում տարբեր, բայց ինչ-որ առումով նաև նույնատիպ են։ 

«Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում,-ասել է նախագահը: 

-Այդ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Անվտանգության խնդիրը հստակ պատկեր ունի՝ ադրբեջանցի զինվորներն են կամ նրանց դիրքերը, դրոշները կամ ցուցատախտակները։ Իրականում անվտանգության բացակայության խոր զգացողություն կա։

Եկել եմ այստեղ նախ և առաջ ձեզ լսելու, գյուղացիներին լսելու, տեսնելու, թե ինչով կարող եմ ես կամ նախագահի ինստիտուտն օգնել։ Անհատների կարծիքը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է համակարգված, ձևավորված կարծիքն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են և ղեկավարում են»։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցելել են նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև օդանավակայանի գործարկման հետ կապված, այդ թվում՝ անվտանգության խնդիրներին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է