Բնապահպանություն
21.04.2021

ԲՀՊՏ-ներում ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացում. ՇՄ նախարարը՝ ԿԲՀ տարածաշրջանային տնօրենին

ԲՀՊՏ-ներում ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացում. ՇՄ նախարարը՝ ԿԲՀ տարածաշրջանային տնօրենին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։ 

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհավորել է պարոն Մյունխմայերին Կովկասի բնության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակման առիթով։ Ապա արձանագրել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի, և իր՝ նախարարի պաշտոնում նշանակումից ի վեր ևս, մեկնարկել են համատեղ իրականացվող մի շարք կարևոր ծրագրեր։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ ԿԲՀ-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու են կառավարման արդյունավետության բարձրացումը, սոցիալական և այլ բաղադրիչների օգտավետ ներդրումը։ 

Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում երկկողմ հարաբերությունների խորացմանը և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։ Նախարարը նաև հեռանկարային է համարել և իր պատրաստակամությունը հայտնել շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող մյուս համակարգային կառույցների հետ էլ համագործակցության նոր ծրագրեր ներգրավել։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Մյունխմայերն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնավարման առաջին իսկ շաբաթներից նկատել է՝ շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, և որ ոլորտում արդեն իսկ նկատելի են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես, ծառահատումների քանակի նվազում և արգելավայրերի պահպանության ռեժիմի բարելավում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Նախարարը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերը, որոնք այժմ ակտիվ ընթացքի մեջ են։ Նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն իր գոհունակությունն է հայտնել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ա․Վերմիշյանին՝ համակարգված և ինստիտուցիոնալ աշխատանքի համար։ 

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Պետրոսյանը գործընկերներին վստահեցրել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը կանի ամեն հնարավորը՝ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունների համար, և իր անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել հիմնադրամին նաև ՀՀ Կառավարության այլ գերատեսչությունների հետ անխափան փոխգործակցության հարցում և օգնել հարթել բոլոր տեսակի խնդրահարույց խութերը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է