Լրահոս 24/7

Դանակահարություն և կրակոցներ Արմավիրի մարզում, կրակել են նաև ոստիկանների ուղղությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։

նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը, պարզվել է, որ նշված վայրից դանակահարված վիճակում Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։

Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնելեն դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ևս ինքնաձիգից կրակոցներ են հնչել

Այդ մասին տեղեկանալով՝ կրակոցների վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Պարզվել է, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսել են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակել է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում։

Դրանից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մոտեցել են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերել  են Ա․ Սլոյանին։ 

Ոստիկանների ու «Վաղարշապատ» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենան, արնանման հետքեր։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago