Քաղաքականություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պահանջում է պատժել Սյունիք բերված անձանց և միջադեպի կազմակերպիչներին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Նախօրեին Սյունիքի տարբեր քաղաքներում հայտնի ուժերի և անհատների կազմակերպված սադրանքը ուղղված էր Հայաստանի պետականության, երկրի ներքին և արտաքին մարտահրավերները անցնցում և միասնաբար հաղթահարելու օրինական միջոցների, սահմանափակ հնարավորությունների և մեր քաղաքակրթական տեսակի դեմ։ Խուլիգանական հարձակումների կազմակերպիչների իրական նպատակը երկրում քաոսի և վախի մթնոլորտի ձևավորումն է։

Նախընտրական այս շրջանում անկառավարելիության, վախի և քաոսի զգացման սերմանումը մի նպատակ ունի՝ հնարավորինս կանխորոշել սպասվող համապետական ընտրությունների ելքը ու հիմքեր ստեղծել ձևախեղելու քաղաքացու քվեն։ Հայտնի շրջանակների կողմից հակաօրինական ու հակասահմանադրական տարբեր միջոցներով իշխանությունը զավթելու փորձերի տապալումից հետո՝ նրանք ստիպված են դիմել նման քայլերի՝ այս անգամ էլ արտահերթ ընտրությունները որպես իրենց հակապետական գործունեության միջոց օգտագործելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է նախօրեին Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը ու պահանջում խստագույն պատժի ենթարկել ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից այս միջադեպերը հրահրելու և դրանց մասնակցելու համար Սյունիք բերված անձանց, այլև դրանց իրական կազմակերպիչներին, ԱԱԾ և ոստիկանության մարզային և քաղաքային ստորաբաժանումների պատասխանատուներին, որոնց ներկայությամբ տեղի էին ունենում այդ քստմնելի իրադարձությունները:

Սյունիքի իրադարձությունները մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը։ Դրանց նպատակը մինչև արտահերթ ընտրություններ ընկած ողջ ժամանակահատվածը երկրում ներհասարակական ցնցումների միջոցով իրական՝ ծրագրային քաղաքական պայքարից շեղելն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում քաղաքական միջավայրի առողջացում թույլ չտալն է։

Երկրի իշխանությունները պարտավոր են տեղի ունեցածից հետո համապատասպան տեսանելի և առարկայական միջոցներ ձեռնարկել, այլապես ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և երկրի առջև ներքին և արտաքին մարտահրավերներին քաղաքական լուծումներ գտնելու հեռանկարը լրջորեն վտանգված է՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Հանուն Հանրապետության կուսակցություն
Ղեկավար մարմին»,-նշված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

22 minutes ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

16 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

19 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

20 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

20 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

20 hours ago