Քաղաքականություն

Սյունիքի աղմկահարույց միջադեպը հիացրել է Գևորգ Պետրոսյանին

Նախկին ԲՀԿ-ական և ներկայում անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր շտապել էր ՔԿ՝ սատարելու բերման ենթարկված սյունեցիներին և նախօրեի միջադեպի վերաբերյալ տեսախցիկների առաջ իր «հեղինակավոր» կարծիքն արտահայտելու համար։ Ակնհայտ է, որ երեկվա կատարվածը Պետրոսյանի սրտով է․

«Սյունիքը կոտրվող չի, ինքը որոշել էր կոտրել Սյունիքը։ Հենց Սյունիքը կոտրեր, մնացածը իր համար լինելու էր խաղ ու պար։ Ես սյունեցիների ցավը տանեմ, հալալ արին»,- իր գոհունակությունն արտահայտեց պատգամավորը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի պատճառներին։

Պատգամավորը ոչ միայն չի դատապարտում ակցիայի մասնակիցների ագրեսիվ պահվածքն ու հայհոյախառն վանկարկումները, որ արվում էին կանանց և երեխաների ներկայությամբ, միաժամանակ, ուղիղ եթերում, այլ նաև հիացած է տեղի ունեցածով։

Հատկանշական է, որ Գևորգ Պետրոսյանը Սյունիքի քաղաքապետերին անձամբ չի ճանաչում, բայց մեծագույն հարգանք է տածում նրանց նկատմամբ՝ որպես արժանապատիվ պաշտոնյաների։ Վերջինիս խոսքով՝ հավաքը եղել է ինքնաբուխ, իսկ համայնքապետը պատասխանատու չէ համաքաղաքացիների վարքագծի համար։

«Այո՛, ես սատարում եմ էն մարդկանց, ում հիմա կանչել են ստեղ, ես դա գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, բացառապես քաղաքական հետապնդում»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

31 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

51 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago