Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային,- տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»:
Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի բոլոր կողմերում այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շերտ կա: Այն տեղավորված է սփյուռքի մեջ: Այդ շերտը Հայաստանում տևական ժամանակ է գերի է պահում Կովկասում կարգավորման գործընթացը»:
Նա հայտնել է, որ ցեղասպանություն բառն արտաբերելու դեպքում ծանր հարված կհասցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գերի պահելու քաղաքականությանը և կվերացնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը:
Չելիքը վերջում հերթական անգամ հիշատակել է արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի առաջ քաշած թեզերը և մեղադրել Հայաստանին դրանք չընդունելու մեջ:
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…