Լրահոս 24/7
23.04.2021

Փոխվարչապետ Ավինյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Փոխվարչապետ Ավինյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: 

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի իրականացման մասին է՝ ծառայությունների մատուցման, թվայնացման և այլ ուղղություններով:

Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը կարևորել են Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Փոխվարչապետն այս բարեփոխումը անվանել է անկյունաքարային՝ ընդգծելով, որ այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև պետական և համայնքային ծառայությունների թվայնացման ընթացիկ վիճակին ու արձանագրված արդյունքներին: Տիգրան Ավինյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և մինչև տարեվերջ առարկայական արդյունքներ են ակնկալվում: 

Ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները թվայնացման ոլորտում՝ փոխվարչապետն առանձնացրել է պետական և համայնքային ծառայությունների, պետական մարմինների ընթացիկ աշխատանքների, արդարադատության բնագավառի, կառավարության էլեկտրոնային գործիքների և տվյալների միասնական բազայի ստեղծման հարցերը: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում համագործակցության հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի հետաքրքրությունը կլիմայի փոփոխության մարտահրավերին արձագանքելու և դրան դիմակայելու արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում: Անդրադարձ է կատարվել «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի գործարկման հնարավորություններին: 

Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ փոխվարչապետը շեշտել է միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում էական նշանակություն ունի՝ հույս հայտնելով, որ նախագահ Ջո Բայդենը հստակորեն կարտահայտի իր՝ դեռևս նախընտրական փուլում բարձրաձայնած դիրքորոշումը: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է