Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ արդյունավորվի նորանոր ձեռքբերումներով: Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ տիկին Ֆերնանդեսի այցը Հայաստան տեղի է ունենում խորհրդանշական օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Խոսելով մեկ դար առաջ հայ ժողովրդի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նմանատիպ ոճրագործությունների բացառումը մարդկության պատմության մեջ հնարավոր է միայն բոլոր ազգերի համագործակցության շնորհիվ:
Հայոց Հովվապետը ընդգծեց, որ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը այդ համագործակցությանը միտված լինելու վկայություն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և հայ ժողովրդի կրած կորուստներին:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կդատապարտի աշխարհի հայացքի ներքո տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Ամենայն Հայոց Հայրապետը ընդգծեց, որ աշխարհը կարող է զարգանալ և առաջընթաց արձանագրել՝ մարդկային կյանքը խարսխելով իրավունքի, արդարության ու ճշմարտության արժեքների վրա: Իր հերթին տիկին Ֆերնանդեսը, ուրախություն հայտնելով ընդունելության առիթով, նշեց, որ իր համար կարևոր է լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում:
Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների կրած դժվարություններին և դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները՝ նախագահ Ֆերնանդեսը ընդգծեց, որ ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնաամերիկյան խորհրդարանում ընդգրկված ժողովուրդները կդառնան կամուրջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…