Հայաստան
23.04.2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ արդյունավորվի նորանոր ձեռքբերումներով: Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ տիկին Ֆերնանդեսի այցը Հայաստան տեղի է ունենում խորհրդանշական օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Խոսելով մեկ դար առաջ հայ ժողովրդի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նմանատիպ ոճրագործությունների բացառումը մարդկության պատմության մեջ հնարավոր է միայն բոլոր ազգերի համագործակցության շնորհիվ:

Հայոց Հովվապետը ընդգծեց, որ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը այդ համագործակցությանը միտված լինելու վկայություն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և հայ ժողովրդի կրած կորուստներին:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կդատապարտի աշխարհի հայացքի ներքո տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Ամենայն Հայոց Հայրապետը ընդգծեց, որ աշխարհը կարող է զարգանալ և առաջընթաց արձանագրել՝ մարդկային կյանքը խարսխելով իրավունքի, արդարության ու ճշմարտության արժեքների վրա: Իր հերթին տիկին Ֆերնանդեսը, ուրախություն հայտնելով ընդունելության առիթով, նշեց, որ իր համար կարևոր է լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում: 

Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների կրած դժվարություններին և դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները՝ նախագահ Ֆերնանդեսը ընդգծեց, որ ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնաամերիկյան խորհրդարանում ընդգրկված ժողովուրդները կդառնան կամուրջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն