Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ն, Պակիստանում իրար են բախվել ուղևորատար և բեռնատար գնացքները, ինչի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել ավելի քան 70 մարդ: Պակիստանի ոստիկանության ծառայությունից հայտնել են, որ զոհերի թիվը ավելանում է: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

















