

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ հրապարակելով Բայդենի ուղերձն ամբողջությամբ և Հայաստան այցելելու ժամանակ Ծիծեռնակաբերդում արված լուսանկարներից մի քանիսը, որտեղ կա նաև Քիմը:
Քլոեն շնորհակալություն է հայտնել Բայդենին 1915 թվականին կատարվածը ցեղասպանություն անվանելու համար.
«1915թ․-ին ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին եւ խոշտանգվեցին։ Շնորհակալություն նախագահ Բայդենին 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար։ Շնորհակալություն, որ դուք հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները»,- գրել է հեռուստադեմքը և հավելել. «Այսօր մենք հարգում ենք մեր նախնիներին՝ հայերի հիշատակի օրը»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…